Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

Ինչ պետք է իմանալ ծնոտի հիվանդությունների մասին

Ինչ պետք է իմանալ ծնոտի հիվանդությունների մասին

Մարդիկ երբեմն չեն հասկանում, թե չախտորոշվելու դեպքում ինչ հետեւանքներ կարող են ունենալ ատամների հետ կապված խնդիրները: Օրինակ, ինչ անել, եթե խնդիրն ի հայտ է եկել գանգի եւ ստորին ծնոտի միջեւ (ՍԾՔՀ) կամ ստորին ծնոտը շարժող մկանների հետ, հաղորդում է Health Cliveland Clinic-ը:

 

Այս խանգարումները կոչվում են ստորինծնոտ-քունքային հոդի դիսֆունկցիոնալ-ցավային համախտանիշ եւ կարող են առաջացնել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են՝ ՍԾՔՀ աղմուկ եւ թխկոց, ցավեր դեմքի շրջանում, գլխացավեր, ատամների վնասումներ:

 

Խնդիրը կարող է ժամանակավոր լինել եւ տնային պայմաններում բուժման հետեւանքով կամ ինքնուրուն անցնել, որը կարելի է փորձել նախքան ատամնաբույժին այցելելը:

 

Ահա թե առաջնահերթ ինչ պետք է իմանալ այս հիվանդության մասին.

 

«Հնարավոր է դուք ատամները կռճտացնելու սովորություն ունեք: Դուք կարող եք ղեկավարել  ցերեկային սովորությունները ինչպիսիք են՝ ատամները կռճտացնելը, անընդհատ մաստակ ծամելը կամ եղունգները կրծելը: Ցավոք, դուք հնարավորություն չունեք ղեկավարելու կռճտացնելը գիշերը, քանի որ դա տեղի է ունենում խորը քնի ժամանակ», ասում է ատամնաբույժ Քարին Կանը:

 

Դեղորայքը նույնպես որոշակի դեր է խաղում: Որոշ դեղեր, օրինակ՝ սերոտոնինի սելեկտիվ հակադարձ զավթման ինհիբիտորները (ՍՍՀԶԻ), որոնք ընդունում են դեպրեսիայի բուժման նպատակով, ինչպես նաեւ ընդդեմ ալկոհոլի օգտագործման, ծխելու եւ սթրեսի, կարող են առաջացնել ատամների ակամա կռճտացում:

 

«Միայն ուտելիքը կուլ տալու ժամանակ փորձեք ատամները իրար սեղմած պահել՝ որը կազմեւմ է օրվա ընթացքում 17-20 րոպե»,- ասում է բժիշկ Կանը: «Մենք մեր հիվանդներին սովորեցնում ենք շրթունքները սեղմած, իսկ ատամներն իրարից հեռու պահել՝ լեզուն ատամների միջեւ տեղադրելով, այնպես, կարծես արտասանում եք «Ն» «,- ահա թե որտեղ պետք է լինի ձեր լեզուն:

 

Փորձեք մաստակ կամ այլ ծամելու մթերք չօգտագործել:

 

Դեմքի ցավը մեղմելու համար տաք դրեք:

 

Համակարգչի առջեւ հարմար դիրքով տեղավորվեք:

 

Դեմքը չցավելու համար փորձեք քնել ոչ թե փորի, այլ կողքի վրա:

 

Փորձեք խուսափել սթրեսից եւ լարվածությունից:

 

Եթե տնային մեթոդները օգուտ չեն տալիս, ապա դիմեք փորձառու ատամնաբույժի կամ դիմածնոտային մասնագետի: Նրանք կարող են բեկակալներ տեղադրել, ծնոտի եւ պարանոցի մկանների համար ֆիզիոթերապիա նշանակել, առաջարկել մկանների կարճատեւ ռելաքսանտներ կամ ցավազրկողներ, կամ էլ բոտոքսի ներարկումներ՝ մկանների թուլացման համար:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. megamedportal.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ